Առողջ և գեղեցիկ
Ազգային գեղեցկության գաղտնիքները
Տարբեր երկրների կանայք ունեն հարյուրամյակներով ստուգված հմայքի իրենց գաղտնիքները: Օրինակ` իտալուհիներն իրենց նուրբ մաշկի ու փայլուն մազերի համար պարտական են նշի յուղին: Ասում են, որ Եկատերինա Մեդիչիի բոլոր սնուցող դիմակները պատրաստվում էին նշի ձեթով, որի շնորհիվ էլ նա ուներ մետաքսյա մաշկ:
Գիտնականներն ապացուցել են, որ նշի ձեթը, վիտամին E-ի բարձր բաղադրության շնորհիվ, լավացնում է մաշկի գույնը: Այդ ձեթը նաեւ լավ միջոց կարող է հանդիսանալ դիմահարդարումը մաքրելու համար: Իսկ փայլուն մազեր ունենալու համար կարելի է մազարմատները մերսել նշի ձեթով: Շատ լավ խառնուրդ կստացվի 4 ճաշի գդալ ձեթից եւ կես կիտրոնի հյութից: Այս խառնուրդով կարելի է մերսել մազարմատները` մազերը լվանալուց առաջ:
Անգլիայում մի ընդունված սովորություն կա, որը հարյուրամյակներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ. թեյ՝ ուղիղ ժամը 5-ին: Իսկ այս ծիսակատարությունից հետո թեյի փաթեթիկները պետք չէ թափել, պահեք սառնարանում եւ առավոտյան 2-3 րոպե պահեք կոպերի վրա: Այս պրոցեդուրան օգնում է ազատվել աչքի տակ եղած պարկերից ու, որ ամենակարեւորն է, թարմացնում ու «արթնացնում» է քնից:
Անգլիացիների մոտ ընդունված է առավոտյան նախաճաշին անպայման ուտել տարեկանի փաթիլներ, քանի որ դրանք պարունակում են B խմբի բոլոր վիտամինները: Բացի այդ, տարեկանի փաթիլներից նրանք պատրաստում են նաեւ սնուցող դիմակներ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 4 ճաշի գդալ տարեկանի փաթիլ եւ 2 գդալ սերուցք: Սերուցքի մեջ լցնել փաթիլներն ու թողնել մնան այնքան ժամանակ, մինչեւ փաթիլները կուռչեն: Այս խառնուրդը դեմքին թողնել 20 րոպե, իսկ դիմակը մաքրել սկզբից` անձեռոցիկով, հետո` ցայել դեմքը սառը ջրով: Այս դիմակը դեմքին հաղորդում է արտակարգ նրբություն:
Հույն կանայք տնային պայմաններում շատ լավ սկրաբ են պատրաստում, որի համար անհրաժեշտ է ծովի մաքուր ավազ, ծովի աղ ու այնքան զեյթունի ձեթ, որ ստացվի մածուցիկ խյուսանման զանգված: Դրանից շատ լավ պիլինգ է ստացվում:
25.02.2010 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
